Վանեցյանը հրաժարվել է Փաշինյանի դեմ հայցադիմումից. գործի վարույթը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակի՝ Մանե Գևորգյանի դեմ ներկայացրած դատական հայցից հրաժարվել է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

«Արթուր Գագիկի Վանեցյանի ներկայացուցիչներ Ա.Կիվիրյանը և Լ.Սահակյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Հայցադիմումը դատարանի գրասենյակ է մուտքագրվել 04.06.2020թ., իսկ քաղաքացիական գործը դատավոր Լ.Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 05.06.2020թ.:

Դատարանի 12.06.2020թ. որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել:

Դատարանի 17.08.2020թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:

Հայցվորի ներկայացուցիչները 10.12.2020թ. նախնական դատական նիստին ներկայացրել են գրավոր դիմում, համաձայն որի, հայտնել են, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ, 48-րդ և 149-րդ հոդվածներով՝ սույն գործով հայցվոր Արթուր Վանեցյանն ամբողջությամբ հրաժարվում է Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ ներկայացված իր հայցապահանջներից»,- նշված է Datalex-ում:

--00--ԱԹ