ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Եվրոպական միությունը շատ ուրախ է տեսնել սպառողների պաշտպանության ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը․ դա ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության նվիրվածությունը մարդու իրավունքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա խոսքով՝ այս տարվա Սպառողների իրավունքների միջազգային օրվա թեման կենտրոնացած է արդար անցման, բայց նաև կայուն ապրելակերպի վրա, ինչը նշանակում է, որ սպառողների իրավունքները պետք է դիտարկվեն որպես ընդհանուր ջանքերի մի մաս, որն արվում է ավելի կայուն ապագա ունենալու, ավելի բարգավաճ լինելու համար:
«Ուզում եմ շեշտել, թե որքանով է կարևոր այս աշխատանքը, որ դուք անում եք կառավարության ղեկավարությամբ, վարչապետի ղեկավարությամբ, ինչպես նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ։ Դրա կարևորությունը կապված է ձեր ընդհանուր ջանքերի հետ՝ ամրապնդելու տնտեսության որակը, ամրապնդելու արտադրանքի որակը, ծառայությունների որակը: Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում մենք ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք նաև կենտրոնացած են պաշտպանության վրա»,-նշեց Վասիլիս Մարագոսը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ