ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
«Կոչ եմ անում պետքարտուղար Մարկ Ռուբիոյին դիտարկել Մագնիտսկու օրենքով պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից բռնի տեղահանման ենթարկված Արցախի հայ բնակչության նկատմամբ անարդար գործողությունների»։ Այդ մասին X-ում գրել է ԱՄն կոնգրեսական Դինա Տիտուսը։
«Ես հավատարիմ եմ ԱՄՆ քաղաքականությանը, որը առաջնահերթություն է տալիս հաշվետվողականությանը, արդարությանը և անվտանգությանը»,- նշել է նա։
--00--ՍՊ