ԼՂ ժողովրդի իրավունքների և վերադարձի հարցերը պետք է միշտ լինեն մեր օրակարգում․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ֆֆ
Այսօր առավոտյան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հրավերով հանդիպել եմ խորհրդի առաջնորդներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներ Դավիթ Խաժակյանն ու Գրիգորի Դոխոյանը։ Այդ մասին գրել է «Լուավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․
 
«Քննարկվել են այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացել են արցախցիների առջև։ Մենք ներկայացրել ենք մեր հստակ դիրքորոշումը և տեսլականը՝ կապված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հետ։
 
Հանդիպումը ամփոփելով՝ ես հերթական անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և վերադարձի հարցերը պետք է մշտապես լինեն մեր օրակարգում, իսկ դրան հնարավոր է հասնել միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակում բանակցություններ վարելով»,- գրել է նա։

 

--00--ՍՊ