ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլից՝ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ․
Իրանի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է րոպեներ առաջ։
Այս բանակցությունների ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կառուցողական և հարգալից մթնոլորտում մտքեր են փոխանակել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և ապօրինի պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի շուրջ:
Կողմերը համաձայնել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ։
Նշվում է, որ ավելի քան երկուսուկես ժամանոց բանակցությունների ավարտից հետո Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե շփվել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ՝ բանակցությունների վայրից դուրս
--00--ՍՊ