ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։
Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։
--00--ԱՀ