ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Այսօրվանից 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսել է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգված (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ հետևյալ հղմամբ)։
Հաջորդիվ նախատեսվում է շահագործել 47 և 24 համարների երթուղիները:
--00--ԱԹ