ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան քննարկումներից մեկի շրջանակում առաջարկել է ասֆալտ անել, եթե գյուղը ՔՊ-ին ընտրի:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցրել է․ «Էս Կաքավաձորի ճանապարհների հարցը ե՞րբ պետք է լուծվի, անմիխիթար վիճակում է․ թե՛ նախկինները, թե՛ ներկաները ուշադրություն չեն դարձնում»։
Իմքայլական Գրևորգ Պապոյանն էլ պատասխանել է․ «Գյուղով ընտրեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և մենք այդ հարցն առաջիկա 1-2 տարում կլուծենք։
Ֆեյսբուքյան օգտատերն էլ իր հերթին մեկնաբանել է․ «Գյուղով ընտրեք կապիտուլյանտներին, և թուրքերը 1-2 տարում կհայտնվեն ձեր գյուղում»։
--00—ԼՄ