ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Iveko մակնիշի կցորդիչով բեռնատարը Դիլիջանի թունելից դեպի Սեմյոնովկա ճանապարհի 1-ին ոլորանում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին և հետընթաց հայտնվել ոլորանի սկզբնամասում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի հետևանքով կցորդիչը, որի մեջ եղել է 23 տոննա ասֆալտի համար նախատեսված մազութ, կողաշրջվել է և այն թափվել է։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ։
Մազութն ամբողջովին թափվել և մոտ 300 մետր թափվել է ճանապարհի երկայնքով, ու հիմա փրկարարներն ու Ճանշինի աշխատակիցները հող են լցնում մազութի վրա, մինչև սառի, որից հետո քերելով այն պետք է հեռացնեն ճանապարհից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով օտարերկրացի է։
--00—ՄՀ