ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
«Մենք գնում ենք նոր աղետի, իշխանությունն ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի հետ սահմանային խնդիրները»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Մենք չունենք այնպիսի իշխանություն, որն ի զօրու է լուծել մեր խնդիրները, իսկ ձևավորված խորհրդարանը վարչական, կրիմինալ, ֆինանսական ռեսուրսների արտացոլումն է»,-հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը։
Խաչատրյանը նաև ավելացրեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունները շատ նման էին կոնցլագերներում ավտոմատի պարտադրանքով ընտրություններին, քանի որ բացակայում էին հավասար պայմանները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ