ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ առավոտյան՝ 10:30-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել:
ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա:
Երկրորդ, սահմանի նկարագրված հատվածում մեծ թվով զինվորականներ են ծառայություն կրում, արդյոք ՊՆ-ում չեն գիտակցո՞ւմ, թե ինչ ապրումներ են ունենում բազմաթիվ մարդիկ, երբ գիտեն, որ իրենց հարազատը, ընտանիքի անդամը, ընկերն այդ հատվածում է ծառայում ու կա զոհ, բայց անունը պաշտոնական հաղորդագրությունում արձանագրված չէ:
Միգուցե ոմանց համար դիտարկումս մանրուք է թվում, բայց ես համոզված եմ, որ դա ոչ միայն մանրուք չէ, այլ լիովին արտացոլում է մարդկանց ճակատագրերի նկատմամբ պաշտոնատար անձանց, կառույցների վերաբերմունքի մասին»:
--00—ԼՄ