ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հակառակորդի թիրախը Երասխի ու Գեղարքունիքում գտնվող մի քանի դիրքերն են։
Հուլիսի 23-ին, Արցախյան պատերազմից հետո առաջին անգամ, հակառակորդի ԱԹՍ-ը փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք։
Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել Գեղարքունիքում՝ մեր դիրքերի ուղղությամբ, առավոտյան էլ թիրախում Երասխի դիրքերն են եղել, հետո մի քանի ժամ դադար են տվել, ապա 15:30-ից Երասխում վերսկսել կրակոցները։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ պարբերական կրակոցներով բնակչությանն ընտելացնում են նոր զիջումների մտքին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ