ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
Դեսպան Թրեյսին կառավարության աշխատակազմի, արդարադատության նախարարության և ոստիկանության հայաստանյան գործընկերների հետ ծանոթացավ նոր պարեկային ծառայության աշխատանքներին։ Այդ մասին տեղեկանում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին՝ Միացյալ Նահանգներն հպարտությամբ աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և պարեկային ծառայողների ուսուցման աշխատանքներին։ Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը։
Նշենք, որ դեսպան Թրեյսիին ուղեկցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
--00—ԼՄ