ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության պարապմունքների շրջանակում վարժանքներ են իրականացրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը։
վարժանքներն անցկացվել են 6 ուսումնական կետում: Զինծառայողները նոր ռազմավարական հնարքներ և գործողություններ են մշակել՝ ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:
--00—ՄՀ