ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Արցախի բնակավայրերում օրվա ընացքում իրավիճակը հանգիստ է եղել ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Մինչև այս պահը Արցախի Հանրապետության բնակավայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Միայն Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է»,- ասել է Թադևոսյանը` չհստակեցնելով` ԱԹՍ-Ն եղել է հետախուզակա՞ն, թե՞ հարվածային, և արդյո՞ք խոցվել է։
--00--ԱԹ