ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Վայոց ձորի մարզում օգոստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմանում 22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը պարանոցի մասում վնասվածք է ստացել:
--00—ԼՄ