ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ ստուգայցերով եղել են Արարատ, Վեդի, Արմավիր, Վանաձոր, Մեղրի, Ագարակ, Կապան, Սիսիան քաղաքներում։
Դիտարկվել է վերոնշյալ քաղաքներում գործող ատամնաբուժարաններում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, մանրածախ առևտրի կենտրոններում հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Ստուգայցի արդյունքում արձանագրվել են խախտումներ. դրանք վերացնելու համար տրվել են հանձնարարականներ։
Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
--00—ԼՄ