ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Regnum-ը:
Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քննարկումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ է եղել, և որ, ըստ Ղարիբաշվիլիի, Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։
Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է Անդրկովկասում խաղաղապահ լինելու՝ Թբիլիսիի պատրաստակամության մասին, ապա նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին երկրների միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու ձգտման համար:
--00—ԼՄ