ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում կմասնակցի քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը․ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
«Ֆիզուլիի (Վարանդայի) օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է Քալընը:
--00—ՄՀ