ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ 2-րդ նախագահի հիմնական մեսիջն այն էր, որ այս իշխանություններին տարիուկես ժամանակ է տրված, և որ իրենք պայքարելու են ու հասնեն իշխանափոխությանը, կհաջողվի, թե՝ ոչ, ցույց կտա իրենց գործունեությունը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, ներուժ կա, և կան նաև հարցեր, որոնք բավականին ակտիվ «ռասկռուտկա» անելու դեպքում ավելի կմեծանա այդ ներուժը, ընդհուպ այն աստիճանի, որ կարող են զանգվածներ հանել փողոց և մյուս տարի ստիպել ՀՀ իշխանություններին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Բանախոսի պնդմամբ, երկիրն այս վիճակում է, որովհետև 95 թվականից ծառը ծուռ տնկվեց, կեղծեցին խորհրդարանական ընտրությունները, կեղծեցին սահմանադրական հանրաքվեն, 96-ին նկարվեցին նախագահական ընտրությունները, և դրա արդյունքում հասանք նրան, որ Շուշիի վրա ադրբեջանական դրոշ բարձրացավ:
Անդրադարձ է կատարվել նաև այլ թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում: