ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությունը պաշտոնապես մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով:
--00—ԼՄ