ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Այսօրվանից Երևանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կայաններում հասանելի է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը. դրանով վաղվանից կարող են պատվաստվել նաև մարզերում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը Հայաստանին նվիրաբերել է Լիտվայի կառավարությունը։
--00--ԱԹ