ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Այժմ համակարգային կոռուպցիա գոյություն չունի, բայց եթե որևէ նախարար կամ պաշտոնյա իր պաշտոնեական դիրքը չարաշահել է, կամ եթե իր ձեռքը թաթախված է կոռուպցիայի մեջ, պետք է իր արածների համար պատասխանատվություն կրի։ Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքականությունն է»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանների հայտարարությանը (ըստ պաշտպանական կողմի՝ Տոնոյանը պաշտոնից ազատվելուց հետո ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը և ՀՀ ազգային անվտանգությունը-խմբ․), որը մեկնաբանվեց որպես իշխանությանն ուղղված զգուշացում, Բաքոյան նկատեց․
«Եթե ինչ-որ մեսիջներ են փորձում փոխանցել և ազդեցություն ունենալ գործի վրա, ապա իշխանությունները որևէ կերպ չեն միջամտելու: Մարդիկ, եթե մտածում են, որ այս իշխանությունների հետ կարող են շանտաժի լեզվով խոսել, ապա դա հնարավոր չէ։ Եթե որևէ մեկն ինչ -որ քայլ է արել, պետք է այդ քայլի համար պատասխանատվություն կրի, իսկ տվյալ գործին ես չէ, որ պետք է գնահատական տամ»:
Մանրամասները՝ տեսանյութում։