ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը․ փոխանցում է Ermenihaber.am-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։
Նշվում է, որ ավելի վաղ МİT-ն առևանգել էր նաև 32-ամյա հղի մի կնոջ և կտտանքների ենթարկելով սպանել նրան։
Քրդաբնակ Աֆրինում վերջին երկու ամսում արդեն շուրջ 300 քաղաքացի է առևանգվել, այդ թվում՝ 25-ը կին։ Իսկ 6 քաղաքացի՝ սպանվել։
Աֆրինի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ թուրքական պետությունը հուլիսի 29-ից օգոստոսի 23-ն Աֆրինում առնվազն 101 անձի է առևանգել, որից 17-ը՝ կին, 3-ը՝ երեխա։
--00—ՄՀ