ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 18-19-ին՝ Երևանում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին: Մենք այսօր կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման ընթացքը: Նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ Երևանում՝ Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը՝ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ։
--00--ԱԹ