ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24 News
Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 80 երեխա, մահճակալները բավարար չեն։ Այս մասին Sputnik Armenia-ի հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդական Սերգեյ Սարգսյանը։
Նախարարության ներկայացուիչը նշել է, որ այս պահին 2-3 երեխա գտնվում է ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքներում։
«Երկու երեխայի մոտ զարգացել է Կավասակիի համախտանիշ, որոշ երեխաների մոտ կորոնավիրուսն ուղեկցվել է տարբեր շնչառական, աղիքային վարակներով (երբեմն աղիքային վարակը երեխաների մոտ դառնում է կորոնավիրուսի դրսևորում): Հիվանդների շրջանում ամենաքիչը միջնակարգ դպրոցի տարիքի երեխաներն են։ Տարբերությունը փոքր է, բայց փոքր երեխաներն ավելի հաճախ են հոսպիտալացվում։ Նրանք հիմնականում բուժվում են տնային պայմաններում։ Ուստի նրանց ճշգրիտ թիվը դժվար է հաշվարկել»,- ասել է նա։
Սարգսյանը նշել է որ, թե երեխան ունի որևէ ուղեկցող հիվանդություն, ապա անհրաժեշտ է պատվաստել՝ այն իրականացվում է կամավոր հիմունքներով։
--00—ՄՀ