Դադարեցրեք պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

անի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սաամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները ևս:

Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի:

Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ:

Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է, մե´ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում` ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»:

--00—ԼՄ