ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24 News
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է. փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,-նշել է Դենդիասը և ընդգծել, որ Անգելա Մերկելի վարչապետության շրջանում Թուրքիայի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը հիասթափություն է եղել Հունաստանի համար։
Դենդիասի խոսքով՝ վտանգ կա, որ հատկապես T-214 սուզանավերը, որոնք Գերմանիան պատրաստվում է վաճառել Թուրքիային, կփոխեն ուժերի հավասարակշռությունը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում։ Նրա ընդգծմամբ՝ Թուրքիան այդ սուզանավերով կսպառնա Հունաստանին, Եգիպտոսին, Իսրայելին և Կիպրոսին:
--00—ՄՀ