ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասինև կզբաղվի այդ հարցով:
«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի եւ ապագայում չկրկնվի»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Հունաստանի Սալոնիկ քաղաքում քաղաքային ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշի քաղաքի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով, «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, նրանք պահանջել են հեռացնել այս գովազդը։
--00—ԼՄ