Տարոնի ոստիկանները ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի 35-ամյա մի բնակիչ իր տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկեցին Վանաձորի Բաղրամյան 1-ին փողոցի տներից մեկը։ Հատնաբերվեցին ու առգրավվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որի պահունակում կար 8 փամփուշտ, «Perecta Mod. FBI 8000» գրառմամբ ատրճանակ, մեկփողանի հրացան, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտներ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

--00--ԱԹ