ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը: Այս մասին ասվում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում գրված հայտարարությունում:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայտնում ենք, որ բացառապես համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը վիժեցնելու նպատակով ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը:
Նա հայտնել է, որ իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար:
Պինդ մնացեք, սիրելի՛ վանաձորցիներ»,- ասվում է հայտարարությունում:
--00--ԱՀ