ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Հայտնի են Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիք վերադարձած 5 հայ ռազմագերիների անունները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հայրենիք վերադարձած զինծառայողներն են`
Սարգիս Աբրահամյան Արթուրի
Արման Խաչատրյան Վաչագանի
Վահե Աղաջանյան Սասունի
Սուրեն Խաչատրյան Լյովայի
Արամ Ավետյան Արտյոմի
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել հինգ հայ զինծառայողների: Այս մասին հայտնում է Սպուտնիկ-Ադրբեջանը:
Վերադարձողները նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ԶՈւ սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են:
--00--ԱԹ