ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Արման Թովմասյանի վարած Infiniti մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Վաչիկ Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի և Երևայի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում Infiniti և Nissan X-Trail մեքենաների վարորդների համար դեպքի վայր ժամանած քաղաքացիները փորձում էին «ռազբորկա» անել, մի պահ սկսեցին իրար նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, քաշքշել, սակայն ճանապարհային ոստիկանների կողմից հետագա զարգացումները կանխվեցին:
--00--ՍԳ