ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24 News
Տեղի է ունեցել երկու ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի արդյունքներով երկու երկրների ԱԳՆ-ները տարածել են հայտարարություն, որտեղ ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը։
«Գործընթացն ինչպես կընթանա, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականության շարունակականությունից։ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՄՀ