ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չի եղել որոշված ասուլիս, որը դարձել է հարցազրույց։
Եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր և լավագույն ձևաչափն ընտրվել է հարցազրույցը։
Այսօր աչքովս ընկավ մի լուր, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։
Բնական եմ համարում այն, որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ, և նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։
Բայց մի կարևոր ճշգրտում։
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։
Սերժ Սարգսյանը չի մտափոխվել։
Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարևոր խնդիրների եւ մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն եւ համապարփակ:
Ուստի, հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձևերից ընտրել հարցազրույցի ձևաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը»։
--00—ԼՄ