ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ):
«ՀԺՄ անդամներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Համագումարը լուսաբանել ցանկացող լրագրողները ներկայանան լրատվամիջոցը ներկայացնող անվանաքարտերով և անձը հաստատող փաստաթղթերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՄ