ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24 News
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2021թվականի 11 ամիսների արդյունքներով Հայաստանում շարունակվել են գրանցվել մահացության բարձր ցուցանիշներ:
Մասնավորապես, ինչպես 2020թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, այնպես էլ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ընդհանուր մահերի թիվն եղել է 33%-ով ավելի բարձր քան 2019 թվականին:
• Մահացությունն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից թե՛ 2020, թե՛ 2021թվականին 19%-ով գերազանցել է 2019թվականի տվյալները,
• շնչառական օրգանների հիվանդություններից՝ համապատասխանաբար 27% և 28%-ով,
• համեմատաբար կայուն է եղել մահացությունը նորագոյացություններից, որը հաշվետու ժամանակահատվածում մնացել է գրեթե անփոփոխ, 2021թ.-ին անձանագրելով աննշան նվազում 2019թ.-ի համանուն ցուցանիշի նկատմամբ:
COVID-19 շարունակել է մնալ լրջագույն մարտահրավեր, վարակը 2021թվականի հունվար-նոյեմբերին եղել է մահերի ընդհանուր թվի 16%-ի պատճառը, ընդորում մահվան դեպքերի թիվը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.9 անգամ:
Առավել ծանր կորուստներ են գրանցվել 2021թվականի նոյեմբերին՝ 1324 մահ, որը 149-ով կամ 13%-ով ավելին է 2020 թվականի պատերազմական նոյեմբերից: Բոլոր պատճառներից մահերի ընդհանուր թիվը 2021թվականի նոյեմբերին գերազանցել 2019թվականի ցուցանիշն ավելի քան 2.2 անգամ:
Ավելացած մահացություն շարունակվել է գրանցվել է նաև Եվորպական Միության երկրներում : Այսպես, 2020թվականի արդյունքներով այն կազմել է 11.9%, իսկ 2021թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին շուրջ 10.7%, ընդորում նոյեմբերին այն կազմել է 26.5%, սակայն մի շարք երկրներում ավելացած մահացությունը գերազանցել է 50%-ը՝ Ռումինիայում 83.9%, Բուլղարիայում՝ 88.2%, Լեհաստանում 50.7% և այլն:
Հատկանշական է, որ վերոնշյալ երկրները COVID-19 պատվստման հետնապահներն են Եվրոպայում: Այսպես, 2021թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Ռումինիայում ամբողջությամբ պատվաստված էր բնակչության 37.3%, Բուլղարիայում 24.8%, Լեհաստանում 53.7%»։
--00—ՄՀ