ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:
--00—ԼՄ