Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Քաղաքական

Հունվարի 31֊ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

--00--ԿԿ