ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Հիսունից բարձր տարիքի բոլոր իտալացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կարող են հարկային տեսչության կողմից տուգանվել 100 եվրոյի չափով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Հունվարի 8-ից Իտալիայում պարտադիր պատվաստման ռեժիմ է սահմանել 50+ տարիաքի անձանց համար:
Միևնույն ժամանակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել «Քովիդ-19»-ի դեմ գոնե առաջին չափաբաժինը ստանալ փետրվարի ընթացքում:
Նրանք, ովքեր չեն պատվաստվի, երկու շաբաթ անց չեն կարողանա աշխատանքի գնալ: Փետրվարի 15-ից 50-ից բարձր բոլոր իտալացիները պետք է «green pass» ներկայացնեն աշխատանքի վայր ներկայանալիս:
--00--ԿԿ