ՀԱՊԿ-ից հույս են հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը ողջունում է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները և երկու երկրների միջև խաղաղության միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցումը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում։

«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ