ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Գլոբալ առումով խնդիր կա այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգից» անցում կատարել դեպի ավելի հավասարակշռված համակարգ։ Այս մասին ուրբաթ երեկոյան տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրատվամիջոցներին ասել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Կառավարությունն ինքն էլ կոլեգիալ մարմին է, ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ չկա վերջնական որոշում, ինձ չեն ասել, թե գնա ու արա այսպես։ Ընթանում է քննարկվում։ Սակայն ես անձամբ կարծում եմ, որ չպետք է գնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի», - ասել է նա՝ հավելելով, որ «ամեն անգամ համակարգը փոխելիս իրավական երկրաշարժ է լինում»։
Ըստ արդարադատության նախարարի, խնդիրը կառավարման համակարգը փոխել չէ, այլ եղածն ավելի հավասարակշռելը։
Մանրամասները՝ տեսանյութում։