ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գործելով ի պաշտոնե ( չշփոթել դհոլ խփելու հետ), վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլին արդարացնելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անխոս վճռաբեկը կբավարարի և կարդարացնի մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլին:
Իսկ արդյունքը՝ արդյունքն այն կլինի, որ կունենանք վճռաբեկի կնիքով և դատավորների ստորագրություններով դակված զուգարանի թուղթ, որ մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչ, կազմակերպիչ Փաշինյան Նիկոլը անմեղ է, իսկ պատմութունը խեղել չի ստացվի. միևնույնն է մարտի 1-ի զոհերի, անկարգությունների գլխավոր սադրիչը և կազմակերպիչը Փաշինյան Նիկոլին է:
Դհոլյան արդարադատություն...»։
--00--ԿԿ