ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ դատարանը որոշել է սևազգեստ կանանց գործով հայցադիմումը վերադարձնել հայցվորին։
«Ինչպես առավել վաղ հայտնել էի մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդների հայցը ընդդեմ սևազգեստ կանանց ներկայացված տեսքով վարույթ ընդունվելու շանսեր չունի։
Եվ ահա դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ էության, դատարանը արձանագրել է, որ հայցվորների կարգավիճակը նշվել է որպես իրավահաջորդներ, սակայն չեն ներկայացվել վերջիններիս իրավահաջորդ հանդիսանալու հիմքերը:
Բացի այդ՝ հայցվորները չեն վճարել պետական տուրքը, իսկ դատարանը գտել է, որ պետական տուրքից ազատելու հիմքեր չկան /կարծում եմ դատարանը հաշվի է առել նաև իրավահաջորդների ստացած 30 մլն դրամը/։
Եվ վերջապես առկա են բազմաթիվ ընթացակարգային խախտումներ, որոնց չվերացման դեպքում, առհասարակ, կմերժվի հայցը վարույթ ընդունելը»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց էին ներկայացրել: