ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24 News
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 21-ին, ժամը 9:50-ին, Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված տեսակի արկի միջոցով ամբողջությամբ ավերվել է Ռոստովի մարզի սահմանապահ ջոկատների ծառայության կետ:
«Այն գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 150 մետր հեռավորության վրա: Տուժածներ չկան: Տեղում սակրավորներ են աշխատում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հաղորդագրության մեջ:
--00—ՄՀ