ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է, որ զրուցել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։
«Հենց նոր խոսեցի Ջո Բայդենի հետ։ Քննարկվեց ԱՄՆ-ի առաջատար դերը հակառուսական պատժամիջոցների եւ Ուկրաինային պաշտպանական օգնության հարցում։ Մենք պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսորին։ Շնորհակալություն աջակցության համար»։
--00—ՄՀ