ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Հայ մարմնամարզիկները մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլերում ամենաշատ մեդալ նվաճած մարզիկներից են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերից հետո 6-ական մեդալ են նվաճել Հայաստանի և Ուկրաինային մարմնամարզիկները:
Հայաստանի հավաքականի կազմում պատմական արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը (հենացատկեր), ով մեկ շաբաթվա ընթացքում երկու ոսկե մեդալ նվաճեց գավաթի խաղարկությունում` Կոթբուսում և Դոհայում: Ոսկե մեդալակիր դարձավ նաև Վահագն Դավթյանը (օղակներ): Արծաթե մեդալ նվաճեց Արթուր Ավետիսյանը (օղակներ), իսկ Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր)` բրոնզե:
Աշխարհի գավաթի խաղարկությունում կա ևս երկու փուլ: Մարտի 13-20-ը գավաթի խաղարկությունը կկայանա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, իսկ հաջորդ` վերջին փուլը` Բաքվում: Հայաստանը չի մասնակցի վերջին փուլին:
--00--ՍԳ