ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Լուգանսկի շրջանի 70 տոկոսը գտնվում է ՌԴ զորքերի վերահսկողության տակ, այդ հատվածում տարածվում է ռուսական քարոզչություն ու կեղծ լուրեր։ Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
«Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բջջային կապն աշխատում է, սակայն վատ, մեծ ընդհատումներ են լինում, երբեմն ամբողջությամբ խափանվում է», - նշել է Գայդայը՝ հավելելով, որ ռուսական վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն գործում է ռուսական հեռուստատեսությունը։
--0--ԿԿ