ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Հուսիկ Արայի «Ավե Մարիա» ստեղծագործությունը բանաստեղծությունների շարք է՝ ընդգրկված մեկ ընդհանուր վերնագրի տակ:
Ըստ հեղինակի՝ հավերժությունը խորհրդանշող 8 բանաստեղծություններն աղոթքներ են՝ ձոնված տիրամորը: Հեղինակը, դժգոհ լինելով այս աշխարհից, որտեղ պատերազմներ են, դավաճանություն, մեղքեր, խնդրում է աշխարհը 2-րդ անգամ արարել, թեև վստահ է՝ աշխարհն ի սկզբանե բարի է արարվել, մարդն է այն չարացրել:
Հեղինակը նաև իր տարբերակն է առաջարկում աշխարհի արարման. նա խոստովանում է, որ ռոմանտիկ է իր մոտեցումը, բայց նաև հավելում է, որ գրականությունը հենց դրա համար է, որ «առաջարկես խղճի, սիրո պետություն, մարդկային գեղեցիկ հարաբերությունների»:
Բանաստեղծությունն ամբողջությամբ՝ այստեղ:
--00—ԼՄ