ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, կատարվել է 41 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10206 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
--00--ՄՀ